Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկմանը զուգահեռ Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի է ունենում հանրահավաք

Օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկմանը զուգահեռ Վրաստանի 
խորհրդարանի մոտ տեղի է ունենում հանրահավաք

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները Թբիլիսիում խորհրդարանի մոտ հանրահավաք են անցկացնում՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկմանը զուգահեռ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՝ «ТАСС»-ը։ 

Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է խորհրդարանը, տեղադրվել է բեմ, որի վրա ելույթ կունենան բանախոսները և հանդես կգան քաղաքական հայտարարություններով։ Մարդիկ կանգնած են դրոշներով և պաստառներով։ Նրանք հերթական անգամ բողոքում են քննարկվող օրենքի դեմ։ Ռուսթավելի պողոտան արգելափակված է։

Դրան զուգահեռ, խորհրդարանի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է օտարերկրյա գործակալների վերաբերյալ նախաձեռնությունը։ Պատգամավորները հոդված առ հոդված քննարկում են օրինագիծը։ Թեժ բանավեճեր են ընթանում խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչների միջև։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, օրինագծի քննարկումը կարող է չավարտվել մեկ օրում, ուստի հարցը կարող է հետաձգվել հաջորդ օրը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]